ՖԻՖԱ-ն մտադիր է Լուիս Ռուբիալեսին երկար ժամանակով հեռացնել ֆուտբոլից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ՖԻՖԱ-ն պատրաստվում է հասնել նրան, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահին թույլ չտան 15 տարի աշխատել մարզաձևում: Սա Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Հերմոսոյին համբուրելու հետ կապված պատժի առավելագույն թույլատրելի ժամկետն է։
Օգոստոսի 26-ին ՖԻՖԱ-ն արդեն 90 օրով հեռացրել էր Ռուբիալեսին՝ կարգապահական գործ հարուցելով «վիրավորական վարքագիծ և արդար խաղի սկզբունքների խախտում» հոդվածով: