Սպորտ

«Ես լավ մարզավիճակում եմ և ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ». Պոգբա

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ պատրաստվում է վնասվածքից հետո մոտ ժամանակներս վերադառնալ խաղադաշտ։ Ֆուտբոլիստը ընդգծել է, որ առաջվա պես ունի հաղթանակների քաղց:

«Իսկակա՞ն Պոգբան։ Կլինի րոպե առ րոպե: Ես լավ մարզավիճակում եմ և ցանկանում եմ վերադառնալ դաշտ։ Ի՞նչ կարող է ակնկալել «Յուվենտուսը» խաղադաշտում Պոլից: Ես քաղց ունեմ այստեղ, ինչպես առաջին օրերին: Ես փափագում եմ աշխատել, խաղալ և հաղթել: Ես դեռ պետք է խաղամ և խաղամ, ես ընդամենը 30 տարեկան եմ: Ցանկանում եմ տիտղոսներ նվիրել երկրպագուներին, ցանկանում եմ, որ նրանք ցանկանան գալ մարզադաշտ», - Պոգբայի խոսքը մեջբերել է DAZN-ը։

Նշենք, որ 30-ամյա Պոգբան ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում արդեն հասցրել է խաղալ «Յուվենտուսի» կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 24 րոպե: