Սպորտ

Վինիսիուսի ազդրի վնասվածքը լուրջ է

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը «Սելտայի» հետ խաղում (1:0) ստացած ազդրի վնասվածքի պատճառով կարող է մինչև մեկ ամիս դուրս մնալ խաղադաշտից: Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ազդրի վնասվածքը, որը բրազիլացին ստացել էր «Սելտայի» հետ խաղի հենց սկզբում, ավելի լուրջ է եղել, քան ենթադրվում էր ի սկզբանե: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը խաղից դուրս կմնա առնվազն մեկ ամիս:

Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել էր, որ Վինիսիուսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Խետաֆեի» հետ ներքին առաջնության առաջիկա հանդիպումը: