Սերխիո Ռեգիլոնը «Տոտենհեմից» կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Մանկունիացիները դիտարկում են 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը Լյուկ Շոուի վնասվածքի պատճառով, հաղորդում է Manchester Evening News-ը:
Նշվում է, որ իսպանացու աշխատավարձը «Յունայթեդի» համար կարող շատ բարձր դիտարկվել:
Հիշեցնենք, որ Ռեգիլոնն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Աթլետիկոյի» կազմում, իսկ այս մրցաշրջանում դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Տոտտենհեմի» կազմում: