Սպորտ

Բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել

Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել։

Սլովենիայում կայացած կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունից մեր ընտրանին հայրենիք է վերադառնում 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։

50 կգ քաշային Կարեն Զախարյանը դարձել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 54 կգ քաշային Արսեն Դարբինյանը, 5։0 հաշվով հաղթելով ռումինացի մրցակցին, նվաճել է երկրորդ ոսկե մեդալը։

Արծաթե մեդալակիր են դարձել Հրաչ Խաչատրյանը, Լիանա Ժամհարյանը, Համեստ Աֆրիկյանը և Անահիտ Հարությունյանը։ Իսկ Գոռ Կարապետյանը, Սուրեն Կատվալյանը, Արսեն Կարապետյանը, Ֆելիքս Պապիկյանը, Վոլոդյա Կիրակոսյանը, Արամ Թումանյանը և Աստղիկ Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ։