Իտալական պարբերականը պնդում է, որ ակումբը վրացի կիսապաշտպանին առաջարկել է կրկնապատկել աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 1,2 մլն եվրո, սակայն վերջինս ցանկանում է 5 մլն եվրո:
«Բանակցությունները շարունակվում են։ Նեապոլցիները պատրաստ են առաջարկել մինչև 3,5 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։ Մենք ուշադիր հետևելու ենք այս իրավիճակին, քանի որ ֆուտբոլային հսկաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Կվարացխելիայի տաղանդի և ներուժի նկատմամբ», - գրում է Corriere dello Sport-ը:
Վրացի կիսապաշտպանը առաջին մրցաշրջանում «Նապոլիի» կազմում խփել է 14 գնդակ և կատարել 17 գոլային փոխանցում՝ հսկայական ներդրում ունենալով 33 տարվա ընթացքում առաջին անգամ Իտալիայի չեմպիոն դարձած թիմի հաջողության մեջ: