Սպորտ

«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հովհաննես Համբարձումյանի հետ

«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հովհաննես Համբարձումյանը «Բանանց»-ի (ներկայիս «Ուրարտու»-ի) սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդար»-ում։ Վերջին ակումբը եղել է «Անորտոսիս»-ը, կիպրական թիմի կազմում նա անցկացրած 86 խաղերում դարձել է 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ։ Հայաստանի ազգային ընտրանու կազմում   անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։