Բռնցքամարտիկներ Կարեն Զախարյանը և Արսեն Դարբինյանը հռչակվել են Եվրոպայի պատանիների չեմպիոն
Սպորտ
25 Օգոստոսի, 22:51Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկել են եզրափակիչները։ Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը նվաճել են չեմպիոնի կոչում։
50 կգ քաշային Կարեն Զախարյանը պարզապես շանս չի տվել իռլանդացի Ջեսոն Մահերին, իսկ 54 կգ քաշային Արսեն Դարբինյանը 5։0 հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին։