«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
Ինչպես հաղորդում է beIN Sports-ը, եգիպտացին համաձայնություն է տվել «Ալ Իթթիհադ» տեղափոխությանը: Այս պահին գործարքը կախված է «Լիվերպուլի» որոշումից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան ակումբը ավելի քան 90 մլն եվրոյի առաջարկ է պատրաստում: Տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ:
Եգիպտացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Սալահը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամռանից: Թիմի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանում։
Նշենք, որ «Ալ Իթթիհադում» հանդես են գալիս նաև Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, «Ոսկե գնդակի» 2022թ.դափնեկիր Քարիմ Բենզեման, «Չելսիի» ֆուտբոլիստ Ն' Գոլո Կանտեն, ինչպես նաև Սալահի նախկին ակումբակից Ֆաբինյոն: