Սպորտ

«Դժվար է ասել, թե ով է մասնակցելու տիտղոսի համար պայքարին». Տրոսար

Լեանդրո Տրոսարը վստահ է, որ «Արսենալը» կարող է ԱՊԼ-ում պայքարել «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում այն ամենին, ինչին նրանք հասել են նախորդ մրցաշրջանում։ Մենք գիտենք, թե ինչպես են նրանք հանդես եկել ԱՊԼ-ում, բայց ամեն ինչ կախված է մեզանից։ Մենք ունենք հիանալի որակյալ թիմ, և եթե ունենք խաղի պլան և հանդես ենք գալիս լավագույն ձևով, մենք կարող ենք մարտահրավեր նետել նրանց։ Մենք միշտ ցանկանում ենք հավասար լինել նրանց հետ։

Պրեմիեր լիգայի մյուս թիմերն էլ ուժեղացան։ Դժվար է ասել, թե ով է մասնակցելու տիտղոսի համար պայքարին, քանի որ դա երկար մրցավազք է, և երբեք չի կարելի կանխատեսել, թե ինչ կլինի մրցաշրջանի ընթացքում:

Կարծում եմ՝ «Լիվերպուլն» ու «Չելսին» մի քանի լավ տրանսֆեր են իրականացրել, բայց մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, և հենց այդ տրամադրվածությամբ ենք պատրաստվում խաղերին: Տեսնենք, թե որտեղ ենք հայտնվելու արդյունքում», - ասել է «Արսենալի» կիսապաշտպանը: