Սպորտ

Մագնուս Կարլսենը առաջին անգամ դարձել է շախմատի աշխարհի գավաթակիր

Աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգ գրոսմայստեր Մագնուս Կարլսենը դարձել է Բաքվում ընթացող շախմատի 2023թ․ աշխարհի գավաթակիր: Մրցաշարի եզրափակիչ խաղում նա թայ-բրեյքում 1,5:0,5 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Ռամեշ Պրագնանանդհային:

Հիշեցնենք, որ դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի: Կարլսենը կարիերայում առաջին անգամ դարձավ այս մրցանակի դափնեկիր։

Կիսաեզրափակիչում Կարլսենը հաղթեց ադրբեջանցի շախմատիստ Նիջաթ Աբբասովին, իսկ Պրագնանադան թայ-բրեյքում հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: