Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 18 ℃

Рус Eng

Մեսսիի հրաշալի գոլային փոխանցումը օգնում է «Ինտեր Մայամիին» դուրս գալ եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպորտ

24 Օգոստոսի, 10:01

«Ինտեր Մայամին» ԱՄՆ Բաց գավաթի կիսաեզրափակչի «Ցինցինատիի» հետ խաղում հաղթանակ է տոնել: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել 3:3։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5:4 ուղեղ են գտնվել Մեսսիի խաղընկերները։

«Ինտեր Մայամիի» կազմում դուբլ է ձևակերպել Լեոնարդո Կամպանան, ևս մեկ գոլ խփել է Խոսեֆ Մարտինեսը: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին աչքի է ընկել երկու գոլային փոխանցումներով:

«Ցինցինատիի» կազմում աչքի են ընկել Լուսիանո Ակոստան, Բրենդոն Վասկեսը և Յույա Կուբոն: 

Մրցաշարի եզրափակիչում «Ինտեր Մայամին» կմրցի «Հյուսթոն Դինամո»-«Ռեալ Սոլթ Լեյք» զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր Մայամին» դարձել էր Լիգայի գավաթի դափնեկիր՝ մրցաշարի եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Նեշվիլին» (10:9)։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը