«Ինտեր Մայամին» ԱՄՆ Բաց գավաթի կիսաեզրափակչի «Ցինցինատիի» հետ խաղում հաղթանակ է տոնել: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել 3:3։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5:4 ուղեղ են գտնվել Մեսսիի խաղընկերները։
«Ինտեր Մայամիի» կազմում դուբլ է ձևակերպել Լեոնարդո Կամպանան, ևս մեկ գոլ խփել է Խոսեֆ Մարտինեսը: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին աչքի է ընկել երկու գոլային փոխանցումներով:
«Ցինցինատիի» կազմում աչքի են ընկել Լուսիանո Ակոստան, Բրենդոն Վասկեսը և Յույա Կուբոն:
Մրցաշարի եզրափակիչում «Ինտեր Մայամին» կմրցի «Հյուսթոն Դինամո»-«Ռեալ Սոլթ Լեյք» զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր Մայամին» դարձել էր Լիգայի գավաթի դափնեկիր՝ մրցաշարի եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Նեշվիլին» (10:9)։