Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 22 ℃

Рус Eng

Պոչետինոն դիտարկում է Լուկակուին թիմի կազմում ինտեգրելու տարբերակը

Սպորտ

24 Օգոստոսի, 10:57

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ լոնդոնյան թիմում․ հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Նրա տեղեկություններով՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է Լուկակուի հետ քննարկել ընթացիկ մրցաշրջանում բելգիացուն «Չելսիի» կազմում ինտեգրելու հնարավորությունը: Արգենտինացի մասնագետի այդ որոշումը կապում են հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի՝ մաքուր հարձակվողի դիրքում այլընտրանքների բացակայության հետ:

2022/2023 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Նա 37 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը