Սերդար Ազմունը կարիերան կշարունակի Ա սերիայում: «Բայերի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը, հաղորդում է Sky-ը: Սպասվում է, որ մոտ ժամանակներս կողմերը կավարտեն բանակցությունները։
«Ռոման» և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էին ձեռք բերել իրանցուն դեռևս 2021 թվականին, սակայն այն ժամանակ նա ընտրեց «Բայերը»: Այս ամռանը ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էին «Միլանն» ու «Զենիթը»։