Սպորտ

Վարանը չի նախատեսում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը չի ցանկանում այս ամռանը հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բանակցություններ չի վարել «Ման.Յունայթեդից» հեռանալու վերաբերյալ: Ֆրանսիացին կապի մեջ չի մտել սաուդյան ակումբների հետ։ «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին չի դիտարկում Վարանին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառելու տարբերակը:

Հիշեցնենք, որ Վարանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2021 թվականի հուլիսին: