Միլանի «Ինտերը» պաշտպան Բենժամեն Պավարի տրանսֆերի շուրջ համաձայնության է եկել «Բավարիայի» հետ։ Չորեքշաբթի կամ հինգշաբթի ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ինտերը» սպասում է, թե երբ «Բավարիան» 27-ամյա ֆրանսիացուն թույլ կտա բուժզննում անցնել: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները համաձայնեցրել են տրանսֆերը 30 մլն դոլարով՝ գումարած 2-3 մլն դոլարի բոնուսները: