Թուրինի «Յուվենտուսի» 2005/06 թթ. չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու բողոքարկումը մերժվել է: Երկուշաբթի օրը Իտալիայի պետական խորհուրդը մերժել է «բյանկոներիի» հերթական փորձը՝ վիճարկել Իտալիայի 2006թ․ չեմպիոնի կոչումից թիմին զրկելու որոշումը:
«Յուվենտուսը» բողոք է ներկայացրել, որով պատասխանողներ են եղել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, «Ինտերը» և Իտալիայի օլիմպիական կոմիտեն: Տիտղոսը վերջնականապես ամրագրվել է «Ինտերին»։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 2005/06 մրցաշրջանն ավարտեց առաջնությունում ռեկորդային 91 միավորով, սակայն իտալական ֆուտբոլում կոռուպցիոն սկանդալին մասնակցելու պատճառով, որը հայտնի է որպես «կալչոպոլի», որակազրկվեց, զրկվեց տիտղոսից և տեղափոխվեց Բ սերիա: Չեմպիոն հռչակվեց Միլանի «Ինտերը»: