Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մեր մարզիկներից Լիաննա Ժամհարյանն արդեն իսկ ապահովել է եզրափակչի ուղեգիր ու առնվազն արծաթե մեդալ։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզով։ 46 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը և 48 կգ քաշային Անահիտ Հարությունյանը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։
Եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն նաև հետևյալ բռնցքամարտիկները․ 46 կգ՝ Գոռ Կարապետյան, 48 կգ՝ Սուրեն Կատվալյան, 50 կգ՝ Կարեն Զախարյան, 54 կգ՝ Արսեն Դարբինյան, 60 կգ՝ Արսեն Կարապետյան, 63 կգ՝ Ֆելիքս Պապիկյան, 66 կգ՝ Վոլոդյա Կիրակոսյան, 80 կգ՝ Հրաչ Խաչատրյան և 90 կգ՝ Արամ Թումանյան։