ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է The Times-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին և անձամբ ֆուտբոլիստը, և նրա ներկայացուցիչները երկար են բանակցել և մոտենում են փոխզիջմանը:
Ավարտված մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության շրջանակներում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: