«Միլանը» շոգի պատճառով հանդերձարան չի գնացել «Բոլոնիայի» հետ խաղի ընդմիջմանը: Ա սերիայի 1-ին տուրի շրջանակներում «ռոսոներիները» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել են «Բոլոնիային»:
Առաջին խաղակեսի ավարտից հետո «Բոլոնիայի» ֆուտբոլիստները տեղափոխվել են հանդերձարան, իսկ «Միլանի» ֆուտբոլիստներն ու մարզիչները մնացել են խաղադաշտում՝ դիրքավորվելով կողային գծում, տեխնիկական գոտում և պահեստայինների նստարանին:
Այսպիսով, «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ընդմիջմանը խոսել է թիմի հետ՝ հանդիսականների առաջ: Նման որոշումը չի հակասում կանոններին։
Պիոլին և մարզչական շտաբը նման որոշում են կայացրել, քանի որ հյուրերի հանդերձարանում ուժեղ շոգի պատչառով օդորակիչը չի կարողացել ապահովել համապատասխան պայմաններ։
Նշենք, որ բարձր ջերմաստիճանի պատճառով Ա Սերիայի առաջին երկու տուրերի բոլոր հանդիպումները կկայանան երեկոյան: