Հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես գալիս ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը և 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։
Ընդ որում՝ 1/4 եզրափակիչում Ռուսլան Ասլիկյանը հաղթել է մինչև 22 տարեկանների Ռուսաստանի չեմպիոնին։