Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 16 ℃

Рус Eng

ՊՍԺ-ում վստահ են, որ Մբապեն այս տարի կմնա թիմում

Սպորտ

21 Օգոստոսի, 14:22

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը լիովին վստահ է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կմնա ակումբում: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի ղեկավարության մոտ նման տրամադրություններ են ի հայտ եկել Մբապեի և ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հետ զրույցից հետո: Փարիզցիները չեն ակնկալում, որ Մադրիդի «Ռեալը» հարձակվողի տեղափոխության առաջարկ կանի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:

Հիշեցնենք, որ հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Ավելի վաղ Մբապեն հրաժարվել էր 2024/2025 մրցաշրջանի համար պայմանագրի ավտոմատ երկարաձգման տարբերակից:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը