«Մանչեսթեր Սիթին» աշխատում է «Ռենի» աջ կիսապաշտպան Ժերեմի Դոկուի տրանսֆերի վրա:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» առաջ է շարժվում 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններում և բանավոր քննարկում է «Ռենի» հետ 55-60 միլիոն եվրոյի նոր առաջարկը՝ ներառյալ բոնուսները:
«Ման.Սիթին» մրցակիցներ ունի Դոկուի համար պայքարում, սակայն, չնայած դրան, ակումբը հույս ունի այս շաբաթ համաձայնության գալ «Ռենի» հետ: Ջերեմին տեղափոխությանը համաձայնություն էր տվել դեռ օգոստոսի սկզբին։
Հաղորդվում էր, որ «քաղաքաբնակները» Դոկուին փոխարինող են տեսնում Ռիյադ Մահրեզին, ով հեռացել է «Ալ Ահլի»: