Սպորտ

Արսեն Զախարյանի հրաժարագինը «Ռեալ Սոսյեդադում» կկազմի 75 միլիոն եվրո

Sports.ru-ի տեղեկություններով՝ «Դինամոն» և «Սոսյեդադը» դիտարկել են գործարքի մի քանի տարբերակ։ Օրինակ, «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը («Սպարտակի» նախկին բաժնետեր և տնօրենների խորհրդի անդամ) պատրաստ է եղել վերավաճառքի համար կես տարով գնել Զախարյանի տրանսֆերը՝ առանց ռուսական ակումբի մասնակցության, բայց ոչ ոք լրջորեն չի դիտարկել այդ գաղափարը։

Արդյունքում «Ռեալ Սոսյեդադն» ու «Դինամոն» գտել են գործարքն իրականացնելու ուղիղ տարբերակ։ Ըստ Sports.ru-ի՝ «Դինամոն» միանվագ վճարով կստանա 12,5 միլիոն եվրո (բոնուսներ նախատեսված չեն), ինչպես նաև 15%՝ Զախարյանի հետագա վերավաճառքից:

Արսենն իսպանացիների հետ կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ հայ ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 75 միլիոն եվրո։