Սպորտ

Ջոկովիչը 95-րդ տիտղոսն է նվաճել

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց 95-րդ տիտղոսը ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) մրցաշարերում։

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերսի» եզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ և հաղթել 5:7, 7:6 (9:7), 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տևել է 3 ժամ և 49 րոպը, ինչը տևողությամբ ռեկորդային է «Մասթերսի» պատմության մեջ։