Սպորտ

Մեսսին դարձել է պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը՝ նվաճելով 44-րդ տիտղոսն իր կարիերայում։

Օգոստոսի 20-ի գիշերը «Ինտեր Մայամին» Լիգայի գավաթի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Նեշվիլին»։ Մեսսին այս խաղում դարձավ գոլի հեղինակ։

Հաղորդվում է, որ տիտղոսների քանակով արգենտինացի ֆուտբոլիստը շրջանցել է Դանի Ալվեսին, որն ունի 43 տիտղոս։

Մեսսին «Բարսելոնայից «ՊՍԺ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ 2023 թվականին արգենտինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ և իր նորամուտը նշել ամերիկյան ակումբում՝ առաջին խաղում խփելով տուգանային հարված։

Հարձակվողը «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականում, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության եռակի հաղթող։