Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռեմոական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը հասել է եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ, որտեղ հաղթել է ընդհանուր 32:0 հաշվով, երկուսը՝ տուշեով։
Գասպար Տերտերյանը նույնպես եզրափակչում է և կպայքարի չեմպիոնի կոչման համար։
Ռուբեն Գևորգյանը զիջել է իրանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար: