«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ամերիկյան ֆուտբոլն իր մակարդակով մոտենում է մեքսիկական ֆուտբոլին և նշել, որ Լիգայի գավաթում բոլոր հանդիպումները մրցակցային ու հավասարազոր են եղել, հնարավոր չէր ֆավորիտ առանձնացնել։ Հարձակվողի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
«Կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում ֆուտբոլի մակարդակը շատ է աճել։ Դա երեւում է ազգային հավաքականի վերջին տարիների արդյունքներից։ Նրանք հիանալի թիմ ունեին աշխարհի առաջնությունում: Շատ մրցունակ: Իրենց ճանապարհին հաղթում էին մրցակիցներին: Նրանք մոտենում են մեքսիկական ֆուտբոլի մակարդակին»,- ասել է Մեսսին։
Օգոստոսի 20-ի գիշերը «Ինտեր Մայամի»-ն Լիգայի գավաթի եզրափակչում կխաղա «Նեշվիլի» հետ:
Մեսսին Բարսելոնայից ՊՍԺ էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ 2023 թվականին արգենտինացին պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ և իր նորամուտը նշեց ամերիկյան ակումբում՝ առաջին խաղում տուգանային հարված կատարելով։