Սպորտ

Դավիդ Սիլվան «Ռեալ Սոսիեդադում» կդառնա Զախարյանի մենթորը. Mundo Deportivo

Դավիդ Սիլվան «Ռեալ Սոսիեդադում» կդառնա Զախարյանի մենթորը. Mundo Deportivo

«Ռեալ Սոսյեդադի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան կդառնա Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մենթորը իսպանական ակումբ տեղափոխվելու դեպքում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սիլվան, ով այս ամռանը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, վնասվածքից հետո կապաքինվի «Ռեալ Սոսյեդադի» մարզաբազայում:

37-ամյա իսպանացին մենտոր կդառնա Զախարյանի համար, որի տրանսֆերը «Ռեալ Սոսյեդադ», ըստ վերջին տեղեկությունների, լիովին համաձայնեցված է: Սիլվան կօգնի հայ ֆուտբոլիստին մարզումների ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական