Սպորտ

Մ16 համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի շախմատի թիմը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը

Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում 6 խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Թիմը հաղթել է 5 խաղափուլերում, պարտվել՝ մեկում:

Մեր շախմատիստների անհատական արդյունքները. Ռոբերտ Փիլիպոսյան՝ 5 միավոր, Էրիկ Գասպարյան՝ 3,5 միավոր, Բենիկ Ագասարով՝ 4,5 միավոր, Նվարդ Հայրապետյան՝ 4 միավոր։ 

Վաղը Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Չինաստանը, որն այժմ օլիմպիադայի առաջատարն է: