Ավարտվել է MLS + MX լիգաների գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում մրցել են «Ֆիլադելֆիա Յունիոնը» և «Ինտեր Մայամին»: Թիմերը խաղացել են Չեսթերի (Փենսիլվանիա, ԱՄՆ) «Սուբարու Պարկ» մարզադաշտում, որտեղ «Ինտեր Մայամին» հաղթել է մրցակցին 4:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Խոսեֆ Մարտինեսը, ով աչքի է ընկել ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրավցովի փոխանցումից: Հանդիպման 20-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ինտեր Մայամիի» կազմում իր առաջին գոլն է հեղինակել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան:
Երկրորդ խաղակեսում «Ֆիլադելֆիան» կարողացել է մեկ գնդակ հետ բերել կիսապաշտպան Ալեխանդրո Բեդոյայի ջանքերով, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ հյուրերի խաղացող Դավիդ Ռուիսը խփել է «Ինտեր Մայամիի» չորրորդ գնդակը: