Սպորտ

Դե Խեան համաձայնվել է տեղափոխվել «Բավարիա»

Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ով ազատ գործակալի կարգավիճակ ունի, համաձայնվել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը։ Հաղորդվում է, որ այն պահին, երբ «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», մյունխենյան ակումբը վերադարձել է նրա թեկնածությանը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Դե Խեան «Բավարիայի» գլխավոր հավակնորդն է, եթե ակումբը համաձայնության չգա «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Շտեֆան Օրտեգայի հետ: Անձնական պայմանները խնդիր չեն դառնա Դե Խեայի և մյունխենյան ակումբի համար։

Հիշեցնենք, որ Դե Խեան անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 հանդիպում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին: Կողմերը որոշել են չերկարաձգել այն։