Պեպ Գվարդիոլան բողոքել է Կևին Դե Բրույնեի վնասվածքից հետո ակումբների զբաղված գրաֆիկից:
««Բարսելոնայում» իմ առաջին նախամրցաշրջանի ժամանակ մենք 25 օր ունեինք նախապատրաստվելու մեկնարկին՝ Չեմպիոնների լիգայի ընտրական խաղին։ Այս մրցաշրջանում մենք ունեինք ընդամենը 4-5 օր։
Տեսեք, թե այս մրցաշրջանի սկզբից քանի խաչաձև կապանների վնասվածք կա առաջատար լիգաներում: Ֆուտբոլիստները չեն հանգստանում ոչ ֆիզիկապես, ոչ հոգեբանորեն։
Ակումբի շահերից ելնելով՝ նրանց ստիպում են թռչել Ասիա կամ Ամերիկա և իսկապես ծանր հանդիպումներ անցկացնել վատ խաղադաշտերում, և նրանք վնասվածքներ են ստանում, կամ էլ կստանան հետագայում, քանի որ մնացել են առանց այդ 25 օրվա նախապատրաստման», -նշել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: