Սպորտ

«Փարիզի օլիմպիական խաղերին ոչ մի ռուսաստանցի չպիտի մասնակցի». Պոդոլյակ

«Փարիզի օլիմպիական խաղերին ոչ մի ռուսաստանցի չպիտի մասնակցի». Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ երկրի դիրքորոշումը 2024թ․ Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ռուսների և բելառուսների մասնակցության հարցում մնում է անփոփոխ: Ուկրաինան շարունակում է պնդել, որ Ռուսաստանի և Բելառուսի աթլետները չմասնակցեն մրցաշարին:

«Ուկրաինայի դիրքորոշումն, անկասկած, անփոփոխ է. 2024 թվականի օլիմպիադային Ռուսաստանից մասնակից չի կարող լինել։ Սպորտը քաղաքականությունից դուրս չէ, սպորտը հենց քաղաքականություն է»,- գրել է Պոդոլյակը սոցիալական ցանցերում:

Հատկանշական է, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նշել է, որ եթե ռուսները ու բելառուսները մասնակցեն Փարիզի օլիմպիադային, խաղերը կբոյկոտվեն 35 երկրի կոալիցիայի կողմից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական