Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականից հեռանալուց հետո պատասխանել է քննադատություններին:
«Ես ոչ մի տեղ չեմ փախել և ոչ մեկին չեմ սպանել։ Չեմ կարծում, որ արժանի եմ այն ամբողջ կեղտին, որը թափվել է ինձ վրա: Ես արժանի եմ հարգանքի: Եվ Սաուդյան Արաբիան այստեղ կապ չունի։ Ես այնտեղ բացարձակապես ոչինչ չունեմ»,- ասել է Մանչինին։
Հարցին, թե իտալացիները չեն հասկանում, թե ինչու է նա հեռացել հավաքականից, և որն է եղել իրական պատճառը, Մանչինի ասել է.
«Հինգուկես տարի աշխատելուց հետո նման բան կարող է պատահել։ Ես երկուսուկես տարվա պայմանագիր ունեի, բայց արդեն մի քանի ամիս մտածում էի հեռանալու մասին։ Գուցե հեռանալու ժամանակն է եկել, քանի որ որոշ բաներ փոխվել են, ի հայտ են եկել որոշ իրավիճակներ, որոնք ցույց են տվել, որ ամեն ինչ ավարտվում է:
Չեմ կարծում, որ ես ինչ-որ մեկին սպանել եմ կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: Ես ոչ մեկին չեմ սպանել։ Ես տխուր եմ իմ մասին որոշ բաներ կարդալու և լսելու համար: Ես հույս ունեի, որ կարող եմ մնալ, քանի որ շատ էի սիրում աշխատել Իտալիայի հավաքականի հետ։ Բայց երբ իրավիճակը փոխվում է, և դու հասկանում ես, որ հեռանալու ժամանակն է, պետք է ճիշտ ժամանակ ընտրել։
Հունիսին թիմը խաղում էր ազգերի լիգայում։ Ես նրանց դրսում չեմ թողել՝ Եվրոպայի առաջնությունը վաղն առավոտյան չի սկսվում, թեև քիչ ժամանակ է մնացել: Հավաքականը նախապատրաստելիս ընդամենը մեկ շաբաթ ունես մարզումների համար։ Սա է մեր աշխատանքը, ցավոք։ Բայց այն ամենը, ինչ ես լսել եմ իմ մասին, սխալ է: Պարզապես հեռանալու ժամանակն է», – ասել է Մանչինին «Corriere dello Sport» -ին տված հարցազրույցում: