Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը մինչև հանգստյան օրերի ավարտը կդառնա իսպանական «Ռեալ Սոսյեդադի» խաղացող։
Տրանսֆերի գումարը կկազմի 3 միլիոն եվրո՝ գումարած խաղացողի ձեռքբերումների հետ կապված հավելյալ բոնուսներ։
2022 թվականի ամռանը «Չելսին» 12,6 միլիոն ֆունտ էր առաջարկել ռուսաստանցի կիսապաշտպանի համար։ Սակայն տրանսֆերը չկայացավ սահմանափակումների պատճառով, որոնք սահմանվել էին ռուսական ֆուտբոլի վրա վերջին մեկ տարվա ընթացքում։
Այս ամառ ռուս կիսապաշտպանով հետաքրքրվեցին անմիջապես հոլանդական երեք ակումբներ։
Այս մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) երկու հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։