Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը համաձայնության է եկել «Ռեալ Սոսիեդադի» հետ:
Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, Լա լիգան ներկայացնող ակումբը մոտ է «Դինամոյի» հետ բանակցությունների ավարտին և գործարքի իրականացմանը: Ըստ պարբերականի՝ տրանսֆերի հավանական արժեքը կկազմի 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները։
Նշվում է, որ «Ռեալ Սոսյեդադը» Դավիդ Սիլվայի փոխարինող ընտրել է Զախարյանին, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին հոլանդացու բարձր գնի պատճառով։