Բրեմենի «Վերդերը» պատրաստ չէ Մոսկվայի «Լոկոմոտիվին» վճարել պաշտպան Նաիր Տիկնիզյանի համար պահանջվող գումարը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Հրաչ Խաչատրյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբն ուսումնասիրում է «երկաթուղայինների» ֆուտբոլիստին վարձակալությամբ վերցնելու հնարավորությունը:
«Վերդերը» բանակցություններ է վարում նաև «Միլանի» պաշտպան Ֆոդե Բալո Տուրեի հնարավոր տեղափոխության շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանի՝ «Վերդեր» տեղափոխվելու գործարքը գրեթե համաձայնեցված է, իսկ գերմանական ակումբը պաշտպանի համար կվճարի մոտ 4 մլն եվրո: