Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտան պատռել է ծնկի «խաչաձև կապանները»:
Ինչպես հաղորդում է լրագրող Միգել Անխել Դիասը, ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մադրիդյան թիմի մարզման ժամանակ: Նա մարզադաշտը լքել է արցունքն աչքերին։
Հաղորդվում է, որ շուտով Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես կհայտնի վնասված դարպասապահի վիրահատության մասին։
«Լա լիգայի» նախորդ մրցաշրջանում Կուրտուան անցկացրել է 31 հանդիպում և բաց թողել 29 գոլ: