«Օլդ Թրաֆորդում» սենյակը կբացվի «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Պրեմիեր լիգայում «Վուլվերհեմփթոնի» դեմ մրցաշրջանի առաջին հանդիպման համար:
Տեն Հագը հայտարարել էր, որ սենյակը կօգնի նախապատրաստվել խաղերին։ Նախագիծը հավանության է արժանացել «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրենի կողմից: Սարքավորումների ծախսերի մի մասը ակումբը կփոխհատուցի խաղերից առաջ «Lowry» հյուրանոցի վարձակալությունից հրաժարվելու հաշվին։
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը վստահ էր, որ «Օլդ Թրաֆորդ» մեկնելուց առաջ թիմը քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում հավաքելը ժամանակատար է, դժվարացնում է խաղացողների սննդի վերահսկումը և ազդում թիմային ոգու վրա:
Հատկանշական է, որ հանգստի սենյակի մասին խնդրել են նաև այլ մարզիչներ՝ Ժոզե Մոուրինյուն և Լուի վան Գալը: Սակայն նրանց խնդրանքները «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մերժել է։