Էնցո Ֆերնանդեսը հայտարարել է «Չելսիի» հետ ԱՊԼ-ում հաղթելու ցանկության մասին․ «Այս մրցաշրջանում գլխավոր նպատակը Պրեմիեր լիգայում հաղթելն է։ Այժմ մենք ունենք նոր գլխավոր մարզիչ: Մեզնից սպասելիքները փոխվել են։ Ակնհայտ է, որ երբ ես եկա, ամեն ինչ հեշտ չէր, շատ փոփոխություններ էին տեղի ունենում, և ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ ինձ համար:
Մենք ցանկանում ենք լինել ագրեսիվ թիմ, որը լավ է գրոհում և պաշտպանվում, որը յուրաքանչյուր հանդիպման դուրս է գալիս հաղթանակի համար՝ անկախ մրցակցից։ Ցանկանում ենք դոմինանանտ գտնվել յուրաքանչյուր խաղում։
Արգենտինացի մարզչի հետ ինձ համար շատ ավելի հեշտ է։ Նրա հետ շփումը շատ կարևոր է։ Ես դեռ կատարյալ անգլերենի չեմ տիրապետում, ուստի նրա հետ իսպաներեն խոսելը շատ ավելի հեշտ է: Դա օգնում է ինձ ինքնավստահ լինել և բարելավում է հարաբերությունները», - ասել է «Չելսիի» կիսապաշտպանը։