Սպորտ

Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել «Բավարիա»

Մյունխենյան ակումբը մտադիր է հնարավորինս արագ նոր դարպասապահ ձեռք բերել: «Բավարիայի» համար իդեալական տարբերակ կլինի թոփ-մակարդակում խաղալու փորձ ունեցող որևէ ֆուտբոլիստ:

Դավիդ Ռայայի տրանսֆերի խափանումից հետո «Բավարիան» սկսել է դիտարկել Կեպա Արիսաբալագայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: 
Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դարպասապահի հետ աշխատել է «Չելսիում» և նրան առնչությամբ խորհուրդ է տվել մյունխենցիների ղեկավարությանը: Ակումբն արդեն առաջին բանակցություններն է անցկացրել ֆուտբոլիստի ներկայացուցիչների և «Չելսիի» ղեկավարների հետ:

Կեպան լոնդոնյան թիմում հանդես է գալիս 2018 թվականից: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի շրջանակներում անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 33 գոլ: