«Չելսին» կարող է լրացուցիչ ջանքեր գործադրել 23-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի՝ «Յուվենտուսից» տեղափոխության համար. հայտնում են ESPN-ի աղբյուրները: Այդ տարբերակը կքննարկվի 25-ամյա հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի վնասվածքի պատճառով։ Ֆրանսիացուն «Չելսին» գնել է 60 միլիոն եվրոյով (65,7 միլիոն դոլար) «ՌԲ Լայպցիգից» այս ամռանը, սակայն նա վնասվածք է ստացել Չիկագոյում՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ ընկերական խաղի ժամանակ: Նախնական տվյալներով՝ Նկունկան կարող է բաց թողնել երեք ամիս։
Վլահովիչի տրանսֆերը «Չելսիից» Ռոմելու Լուկակուի հեռանալու հետ կապված բարդ բանակցությունների մի մասն է: Չնայած բելգիացու նկատմամբ հետաքրքրություն կա Սաուդյան Արաբիայում, հարձակվողն ինքը ցանկանում է վերադառնալ Իտալիա: Աղբյուրների համաձայն՝ «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Վլահովիչին փոխանակելու գործարքի շրջանակներում, սակայն ակումբների կարծքիները խիստ տարբերվում են երկու ֆուտբոլիստի գնահատականներում: «Չելսին» Լուկակուի համար ցանկանում է մոտ 46 մլն եվրո (50,6 մլն դոլար), իսկ «Յուվենտուսը» Վլահովիչի համար պահանջում է 80 մլն եվրո (88 մլն դոլար):