«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Սքոթ Մաքթոմինային վաճառել «Վեստ Հեմին»: Անգլիական ակումբը մերժել է լոնդոնցիների 30 միլիոն ֆունտ ստերլինգանոց առաջարկը:
Իրավիճակի հետագա զարգացումը կախված է «Վեստ Հեմից»՝ կցանկանա՞ն, թե՞ ոչ նոր առաջարկ անել կիսապաշտպանի համար:
Բացի այդ, ակումբը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել նաև պաշտպան Հարի Մագուայրին, և նրա շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն առաջնային փուլում չեն գտնվում: