Սպորտ

Թրամփը կոշտ քննադատել, իսկ Բայդենը աջակցել է ԱՄՆ կանանց հավաքականին՝ ԱԱ-ից դուրս մնալուց հետո

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ ֆուտբոլի կանանց հավաքականին՝ ԱԱ 1/8 եզրափակչից դուրս մնալու համար։

Նշենք, որ ամերիկյան թիմը 1/8 եզրափակչում 11 մետրանոցներով պարտվել է Շվեդիայի հավաքականին: ԱՄՆ-ն պատմության մեջ առաջին անգամ առանց մեդալների է մնացել կանանց աշխարհի առաջնությունում:

«Շվեդիայից ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականի ցնցող և լրիվ անսպասելի պարտությունը խորհրդանշում է այն, ինչ կատարվում է մեր երբեմնի մեծ ազգի հետ՝ խարդախ Ջո Բայդենի ղեկավարությամբ:

Մեր խաղացողներից շատերը բացահայտ թշնամաբար էին տրամադրված Ամերիկայի նկատմամբ. ոչ մի այլ երկիր իրեն նման կերպ չպահեց:

ԱՄՆ-ն դժոխք է գլորվում»,- գրել է Թրամփը։

Գործող նախագահ Ջո Բայդենն էլ անմիջապես աջակցել է ԱՄՆ կանանց հավաքականին ԱԱ-ից դուրս մնալուց հետո:

«Դուք ստիպել եք ձեր երկրին հպարտանալ։ Շնորհավորում եմ անհավանական ելույթի համար:

Այս թիմն առանձնահատուկ է, և ես ուզում եմ տեսնել, թե ինչպես եք շարունակելու ոգեշնչել ամերիկացիներին ձեր համառությամբ և վճռականությամբ՝ խաղադաշտում և դրանից դուրս», - գրել Է Բայդենը: