Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորը և Էդեր Միլիտաոն խնդրել են ձեռք բերել Կիլիան Մբապեին: Սոցիալական ցանցերում տարածվել է «Ռեալի» գլխավոր սկաուտ Խունի Կալաֆատի հետ Վինիսիուսի և Միլիտաոյի զրույցի տեսանյութը:
«Հուսով ենք, որ Մբապեն կգա։ Միլի, ասա Խունիին, որ ձեռք բերի Մբապեին», - տեսանյութում ասում է Վինիսիուսը։
«Խունի, դու պետք է պայմանագիր կնքես Մբապեի հետ»,- ավելացրել է Միլիտաոն։
«Դուք մեր ամբողջ գումարը ծախսում եք Իբիցայում։ Մբապեին ձեռք բերելու համար էլ չի հերիքի»,- «Ռեալի» ֆուտբոլիստներին կատակով պատասխանել է Կալաֆատը։
Es surrealista, todos quieren que llegue Mbappé, desde Vinicius hasta el utillero.. pic.twitter.com/usjoQGvj9L
— Trunks (@trunksRM) August 5, 2023