Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցել է «Դալասի» դեմ։ Հանդիպումը տեղի է ունեցել Տեխասի «Տոյոտա Ստադիում» մարզադաշտում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 4: 4: 11-մետրանոց հարվածաշարում «Մայամին» ավելի ուժեղ է գտնվել։
Մայամիի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին։ «Ինտեր Մայամիի» կազմից հիանալի հանդիպում է անցկացրել նաև ևս մեկ նորեկ Ժորդի Ալբան` կատարելով երկու գոլային փոխանցում։
Այսպիսով, Խերարդո Մարտինոյի թիմը դուրս է եկել Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Շարլոթ» – «Հյուսթոն Դինամո» զույգի հաղթողի դեմ։