42 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ԲԿՄԱ-ի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մայրաքաղաքային թիմի մամուլի ծառայությանը հղումով։ ԲԿՄԱ-ն իր ցավակցությունն է հայտնել Մանդրիկինի ընտանիքին և ընկերներին։
Մանդրիկինի քույրը «Матч ТВ» հեռուստաալիքին հայտնել է, որ նա հիվանդ էր և 13 տարի գամված է եղել անկողնուն։ Ավելի ուշ մարզիկի մոտ առաջացել է լյարդաերիկամային անբավարարություն։ Նա մահացել է հիվանդանոցում սրտի կաթվածից։