Սպորտ

Արտակ Դաշյանը կրկնել է Լուկա Յուրիչիչի արդյունավետության ռեկորդը

Արտակ Դաշյանը կրկնել է Լուկա Յուրիչիչի արդյունավետության ռեկորդը՝ դառնալով հայկական ակումբների կազմում եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած 2 ֆուտբոլիստներից մեկը։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։

ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում շվեդական «Կալմարի» դարպասն Արտակ Դաշյանի խփած գնդակը «Փյունիկի» ֆուտբոլիստի 6-րդ գոլն էր եվրագավաթներում: Գոլերից 4-ը Դաշյանը խփել է «Փյունիկի» կազմում, մեկական անգամ աչքի է ընկել «Բանանցում» և «Գանձասար-Կապանում»